Հայոց լեզվի և գրականության ամբիոն

Բաժանմունքի մասին

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնադրվել է  2000 թվականին: Սկզբում այն ​​կոչվել է հայագիտության ամբիոն։ 2019 թվականից ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Ա. Ա. Փաշայանը։
Ամբիոնի հիմնական խնդիրն է՝ հայերեն սովորեցնել այն ուսանողներին, ովքեր հայերեն չգիտեն կամ վատ են խոսում: Դասավանդման ընթացքում շեշտը դրվում է այն բանի վրա, որ ուսանողները հայերեն գրել և խոսել կարողանան։ Բոլոր մեթոդներն ունեն մեկ նպատակ՝ զարգացնել բանավոր հաղորդակցության և գրելու հմտությունները։ Այդ նպատակով լայնորեն կիրառվում են ինչպես զանազան ուսումնական ձեռնարկներ, այնպես էլ նմուշներ հայ գրողների ստեղծագործություններից։ Սա նպաստում է հայոց լեզվի իմացության խորացմանը  և ուսանողների գեղագիտական
​​ճաշակի զարգացմանը։ Այդ նպատակով ամբիոնում ստեղծվել են մեթոդական ձեռնարկներ՝ «Հայոց լեզու» (ձեռնարկ ՀՌՀ ուսանողների համար), «Հայոց լեզվի վարժությունների ժողովածու», «Հայոց լեզվի ձեռնարկ», «Խոսենք հայերեն», «Հայոց լեզու. չափանիշներ. ուսանողների գիտելիքների գնահատում՝ ըստ մակարդակների»: Գիտամեթոդական սեմինարներին քննարկվում են հայոց լեզվի դասավանդման տարբեր խնդիրներ։ 2016 թվականի հունվարին կազմակերպվել են ամբիոնի դասախոսների վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացների ընթացքում դասախոսություններ են կարդացել անվանի լեզվաբաններ և գրականագետներ՝ պրոֆեսորներ Ա. Եղիազարյանը, Լ. Խաչատրյանը, Ս. Դանիելյանը, ՀՀ ԳԱԱՀ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վ.Կատվալյանը:
Հաճախ են կազմակերպվում  հանդիպումներ ուսանողների և ժամանակակից հայ գրողների հետ՝ Հովիկ Վարդումյան, Սոնա Վան, Արմենուհի Սիսյան, Հուսիկ Արա, Վարդգես Դավթյան և այլք։

Ամբիոնն ավանդաբար կազմակերպում է հայոց լեզվին և մշակույթին նվիրված վիկտորինաներ, որոնց մասնակցում են համալսարանի բոլոր ինստիտուտները։ Ամբիոնի կողմից կազմակերպված կարևոր միջոցառումներից  կարելի է նշել հայկական էպոսի և աշխարհի այլ էպոսների հետ նրա առնչություններին նվիրված գիտաժողովները, որին մասնակցում են ոչ միայն հայ գիտնականներ, այլև մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իրանից, Աբխազիայից,  Հնդկաստանից և այլն։ Կազմակերպվում են նաև երեկոներ և գիտաժողովներ` նվիրված հայ նշանավորգրողներին՝ Սայաթ-Նովային, Հովհ. Թումանյանին, Ե.Չարենցին, Հ.Մաթևոսյանին, Պ.Սևակին, Ս.Կապուտիկյանին, Հովհ. Շիրազին:
2019-ին ամբիոնը հրատարակության հանձնեց Գ. Էմինի բանաստեղծությունները ռուսերեն:  Նույն թվականին ամբիոնը հանդես եկավ «Խոսքի մշակույթ»  ծրագրով, որը օգնում է ուսանողին՝ հմտանալու հայերենի յուրացման և կատարելագործման մեջ և նախատեսված է հայերեն լավ իմացողների համար: 2021 թվականին «Սփյուռքը և մենք» խորագրով տեղի ունեցան մշակութային հանդիպումներ Յ. Նալբանդյանի, Վ. Դավթյանի և այլոց հետ: Նույն թվականին տեղի ունեցավ Հ. Մաթևոսյանին նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև այլ երկրներից:
 

 

Ծրագրեր

team

Փաշայան Անի Ասատուրի

Բ․գ․թ․

Տեղեկատվություն

Կրթություն՝  բարձրագույն։
Աշխատանքային փորձ՝ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան։
Մասնագիտացում՝ հայոց լեզու և գրականություն։
Ուսումնասիրվող առարկաներ՝ հայոց լեզու։
Վերապատրաստում՝ ՀՌՀ  Հայոց լեզվի և գրակ. վերապատրասման դասընթացներ,
ՀՌՀ  հավաստագիր ՝ Մուդլ համակարգում  ինտերակտիվ էլեկտրոնային ուսումնական դասընթացի մշակում։
 

Հրապարակումների ցուցակ

  • Արձակի արվեստը Ալիս Հովհաննիսյանի «Լենինական-Կումայրի-Գյումրի» վեպում, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան համալսարանի «Հանդես», 2018:
  • Դերենիկ Դեմիրճյան, ‹‹Անդին›› գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական» ամսագիր, 2019:
  • Առնետի դարի մայրամուտը /մենագրություն/, Հայ-Ռուսական համալսարանի հրատարակչություն, Երևան 2020:

Ֆայլեր