Փիլիսոփայության ամբիոն

Բաժանմունքի մասին

Փիլիսոփայության ամբիոնը՝ որպես ուսումնագիտական առանձին ենթաբաժին և համահամալսարանական ամբիոն, հիմնադրվել է 2006 թվականին։ 2009 թվականից ամբիոնի բազայի հիման վրա բացվեց «Փիլիսոփայություն» (դասիչ՝ 0301000. 62) ուղղությունը։  2012 թվականից այն ընդգրկվեց հումանիտար գիտությունների ինստիտուտի կազմում՝ պահպանելով իր համահամալսարանական ամբիոնի կարգավիճակը։ Ամբիոնը զբաղվում է բավականին լայն պատկերացումների հիմնախնդրային հետազոտություններով։
Գործունեության հիմնական ուղղություններն են՝ փիլիսոփայական առարկաների առանձնահատկությունների հայտնաբերման գործում փիլիսոփայության բնույթի և փիլիսոփայական գիտելիքի հիմնախնդիրը և այդ առարկաների տարբե­րությունները հոգևոր-մշակութային ոլորտի այլ առարկաներից, գիտակցության փիլիսոփայական հիմնախնդիրը, փիլիսոփայական և սոցիալական մարդաբանության ոլորտներում մշակութային և հոգեբանական տեսանկյունների հիմնախնդիրը, կրթության փիլիսոփայական խնդիրը, ինչպես նաև ազգամիջյան հանդուրժողականության խնդիրը՝ ըստ փիլիսոփայության։
Ամբիոնը ԵՊՀ կրթական հարցերի հետազոտությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ մշակում է փորձա-րարական նախագիծ «Ժամանակակից բնագիտության հայեցակարգ» գիտաճյուղի հեռավար դասավանդման համար։
Ծրագրվում   է բացել սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա։
ՀՌՀ փիլիսոփայության ամբիոնը համագործակցում է Հայաստանի, Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և Եվրամիության մի շարք համալսարանների հետ, ինչպես, օրինակ՝

  1. Կուբանի պետական տեխնոլոգիական համալսարանի հոգեբանության և փիլիսոփայության ամբիոն,
  2. ԵՊՀ տրամաբանության և տեսական փիլիսոփայության ամբիոն,
  3. Երեխաներին առնչվող փիլիսոփայական հետազոտությունների միջազգային Խորհուրդ (ԱՄՆ)։
Ամբիոնում գործում են ամենամսյա տեսական սեմինարներ, որոնց հրավիրվում են ինչպես համալսարանի մյուս ամբիոնների հետաքրքրված դասախոսները,  այնպես էլ Հայաստանի բուհերի փիլիսոփայության ամբիոնների աշխատակիցները։
 

Ծրագրեր

team

Գալիկյան Գագիկ Էդուարդի

Փ․գ․թ․, դոցենտ

Տեղեկատվություն

Կրթություն՝ բարձրագույն։
Աշխատանքային փորձ՝ 33 տարի։
Մասնագիտացում՝ փիլիսոփայություն։
Ոսումնասիրվող առարկաներ՝
Փիլիսոփայություն
Գիտակցության փիլիսոփայություն
Փիլիսոփայական մարդաբանություն
Գիտական ​​հետազոտությունների մեթոդաբանություն և մեթոդիկա
Գիտական ​​գիտելիքների մեթոդաբանություն
Փիլիսոփայության ժամանակակից խնդիրներ
Վերապատրաստում՝ ՄՊՀ, Մոսկվա 2009 թ։
Մրցանակներ, դրամաշնորհներ (ավելի քան 10 դրամաշնորհ):
 

Հրապարակումների ցուցակ

  • Геворкян Н.М., Галикян Г. Э., Cambridge Journal of Education and Science 2015, N 2, с. 309-329, Проблемы управления качеством высшего образования в Армении в контексте современных образовательных трендов.
  • Галикян Г. Э., Научный потенциал 2015, N 2, с. 3-7, Новая модель университета: возможна ли она?
  • Аветисян П. С., Галикян Г. Э., Заславская М. И., Научная мысль 2016, N 4, с. 5-15, О некоторых проблемах реформирования сферы высшего образования в странах постсоветского пространства в свете евразийской интеграции.
  • Аветисян П. С., Галикян Г. Э., Alma mater (Вестник высшей школы) 2016, N 6, с. 13-18, Особенности институциональных изменений в высшем образовании (на примере постсоветских стран).
  • Галикян Г. Э., Сборник научных трудов международной конференции «Современные проблемы развития науки и образования» 2017, с. 32-39, Университет в поисках утраченного величия.
  • Галикян Г. Э., Alma mater (Вестник высшей школы) 2017, N 11, с. 19-24, Проблемы и перспективы интернационализации высшего образования.
  • Галикян Г. Э., Alma mater (Вестник высшей школы) 2019, с. 11-13, Новые тенденции в управлении университетами.

Ֆայլեր