Информация для студентов«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ»
05.06.2019
Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհդարանական կրթաթոշակ Բեռլինում:
Ծրագիրը տևում է 2020թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ. հուլիսի 31-ն է: 
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում ներկայացված են ծրագրին վերաբերյալ կարևոր տեղեկություններ:
Դեսպանության https://eriwan.diplo.de/ կայքում տեղադրված է համապատասխան հղում:
 
Լրացուցիչ հարցերի դեպքում հետաքրքրված անձինք կարող են դիմել դեսպանություն: