Доска объявлений«Լույսի» կրթաթոշակ՝ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու համար
28.03.2018

Սիրով տեղեկացնում ենքոր օրեր անց՝ ապրիլի 1-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին), կմեկնարկի 2018-2019 ուստարվա համար «Լույսի» կրթաթոշակի առցանց հայտադիմումների ընդունման փուլը։

«Լույսի» կրթաթոշակը եզակի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին՝ կրթություն ստանալու 
աշխարհի լավագույն համալսարաններումնորարար ու հիմնավոր գիտելիք ձեռք բերելու 
ամենահեղինակավորգիտակրթական կենտրոններում։


2017 թ հուլիսին՝ «Լույսի» համայնքի հետ հանդիպման ժամանակՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեցոր Հիմնադրամի 
աշխատանքում ռազմավարականփոփոխություններ իրականացնելու ժամանակն է։

Հայտարարությանը հաջորդած ամիսների ընթացքում «Լույսը» կատարել է 2009-ից ի վեր իր բոլոր գործառնությունների խոր ուսումնասիրություն։ Արված վերլուծության հիման վրա 
«Լույսի» գիտական խորհուրդը որոշումէ կայացրել ընդունել Կրթաթոշակի ծրագրի նոր կանոնակարգ 
ռազմավարական այս նոր մոտեցումը թույլ կտա ավելի նպատակաուղղված ծառայել Հայաստանի և 
ողջ Հայկական աշխարհի զարգացմանը։

Հիմնական փոփոխությունները վերաբերում են -

  • կրթաթոշակառուներին առաջադրվող պայմաններին (օրինակ՝ այսուհետ կրթաթոշակառուներին 
    պայման է առաջադրվելու ուսման ավարտից հետո Հայաստան գալու և առնվազն երեք տարի 
    այստեղ ապրելու/աշխատելու), 
  • Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համար նախատեսված կրթաթոշակային տեղերի 
    քանակային հարաբերակցությանը,
  • տրամադրվող կրթաթոշակի հաշվարկման չափանիշներին։

 

Կատարված փոփոխությունների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն է հրապարակվել դեռևս 
2017 թ աշնանը։ Հայտադիմումների ընդունմանը նախորդող այս փուլում շատ կարևոր է ևս մեկ անգամ 
հանրությանըներկայացնել աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստանալու այս 
հնարավորությունըուստի խնդրում ենք տարածել կից հաղորդագրություններում ներկայացված 
տեղեկությունը ձեր հարթակներիմիջոցով։

Կից փաստաթղթերում կարող եք գտնել մամուլի հաղորդագրությունը փոփոխությունների վերաբերյալ մանրամասներով

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հետեւյալ կոնտակտային անձի հետ։

Կոնտակտային անձ՝  
Կարինե Էվոյան
+374 93 61 33 53